News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Քալիֆորնիական Գլենդել քաղաքում այս հանգստյան օրերին Սրբուհի Աբաջյանի նկարների ցուցահանդես կբացվի. Նկարչի 15 նոր ստեղծագործություններում ուսումնասիրվում են մարդկային հարաբերությունները: Ցուցահանդեսը կշարունակվի մինչեւ սեպտեմբերի 19-ը: Այդ մասին գրում է քալիֆորնիական «Glendale News-Press» թերթը:

Նկարչուհին, ով բնակվում է Լա-Քրեսենթեում եւ իր աշխատանքները ստեղծում է տնային ստուդիայում, պատմել է, որ շարքը սկսել է անցյալ տարի, որոնք ի վերջո օգնել են լիակատար արտահայտման հասնել: Հետեւելով իրեն շրջապատող մարդկանց կյանքին՝ Աբաջյանը թույլ է տալիս, որպեսցի տեսածը որոշի իր աշխատանքների ենթատեքստը:

«Բոլոր ուղիները տանում են մարդկանց մոտ» վերջին շարքում նյութական օբյեկտները առաջվա պես ուշադրության կենտրոնում են որպես մի բան, ինչը կարող է սեպ խրել մարդկանց միջեւ, հատկապես երբ մարդկային հարաբերությունները տառապում են նյութական ամբիցիաներից: Նրա խոսքով՝ նա տեսել է, թե ինչպես մարդկանց միջեւ շփման բացակայությունը հանգեցնում խզման ու դեպրեսիայի: Նրա նոր աշխատանքները ներշնչվել են նաեւ ներգաղթյալների համայնքի ուսումնասիրմամբ, որին ինքը պատկանում են, քանի որ ԱՄՆ ժամանել է Հայաստանից 1994թ.-ին, երբ 35 տարեկան էր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ