Երեւանում, սեպտեմբերի 16-ի կեսգիշերին, Լեոյի 52 հասցեում վիճաբանություն է տեղի ունեցել, որն ավարտվել է կրակոցով:

NEWS.am-ի տեղեկություններով վեճը ծագել է «Կենտրոն մաքրություն» ՓԲԸ աշխատակիցների եւ մի քաղաքացու միջեւ, որը վերածվել է ծեծկռտուքի:

Քաղաքացին, որը սպիտակ մեքենայից է իջել, ձեռքերով ու ոտքերով հարվածել է նրանց, ապա իր մոտ եղած ատրճանակից կրակոց արձակել:

Դեպքի վայր են ժամանել ծառայություն իրականացնող ոստիկաննները: Դեպքի վերաբերյալ NEWS.am-ը փորձել է մանրամասներ ճշտել ոստիկանությունից: Ոստիկանության լրատվության ծառայությունից հայտնել են, որ ատրճանակը գազային է եղել, որից մեկ անգամ կրակել է գետնին: Դեպքի վայրից հայտնաբերվել են թվով մեկ հատ 9 մմ տրամաչափի փամփուշտի կրակված պարկուճներ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: