News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

1992թ. հոկտեմբերի 19-ին ավարտվել էր Հայաստանի ԶՈՒ հրթիռահրետանային ստորաբաժանումների կազմավորումը: Այդ օրվանից հոկտեմբերի 19-ին Հանրապետությունում տոնում են Հրթիռահրետանային զորքերի օրը:

Վերջին մի քանի տարում Հայաստանը զգալի ամրապնդել է հրթիռահրետանային բազան: Հայաստանի Անկախության օրվան նվիրված շքերթների ժամանակ երկրի Զինված ուժերը անպայման ցուցադրում են հրթիռահրետանային զինանոցը:

Օրինակ, Չինաստանից գնված համազարկային կրակի WM-80W ռեակտիվ համակարգերը համալրված են արդիականացված նոր հրթիռներով, որոնց հեռահարությունը հասցվել է մինչեւ 120կմ-ի:

Հայաստանի հրթիռահրետանային զորքերը զինանոցում ունեն նաեւ AR1A հրթիռահրետանային համակարգեր եւ օպերատիվ-մարտավարական նշանակությամբ հրթիռներ:

Հրթիռահրետանային զորքերի օրվա առթիվ այս զորքերի բանակային զորամասերում հանդիսավոր միջոցառումներ են անցկացվում բանակի բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ