News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Թուրքիայի Բիթլիսի նահանգապետ Օրհան Օզթուրքը վերջապես հաստատել է Բիթլիսի փողոցներից մեկը հայ գրող Վիլյամ Սարոյանի անունով վերանվանելու որոշումը։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Բիթլիսի նահանգապետարանը հայտարարություն է տարածել, որտեղ նշվել է, թե նահանգապետ Օրհան Օզթուրքը ստորագրել է Բիթլիսի քաղաքապետարանի կողմից մի շարք թաղամասեր եւ փողոցներ վերանվանելու մասին որոշումները։

Նշվել է, որ նահանգապետը հաստատել է նաեւ Բիթլիսի փողոցներից մեկը հայ գրող Վիլյամ Սարոյանի անունով վերանվանելու որոշումը։ Այսինքն, Բիթլիսում արդեն պաշտոնապես կա Վիլյամ Սարոյանի անունով փողոց։

Նշենք, որ ամիսներ առաջ Բիթլիսի քաղաքապետարանի ավագանին ձայների մեծամասնությամբ որոշվել էր Սափքոր փողոցը, որտեղ ապրել են Սարոյանների ընտանիքը, վերանվանել Վիլյամ Սարոյանի անունով։

Լուսանկարները՝ Նարեկավանք տուրի

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ