News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Փենսիլվանիա նահանգի բնակչուհին, որին ձերբակալել էին գողության համար, հաջողացրել է ձեռնաշղթաներով փախուստի դիմել ոստիկանական մեքենայով:

27-ամյա Ռոքսանա Ռիմերին ձերբակալել էին այն բանից հետո, երբ նա ոսկեղենի խանութից ականջողեր էր գողացել: Կնոջը ձեռնաշղթաներ են հագցրել եւ նստեցրել Jeep Liberty  մակնիշի մեքենայի հետեւից նստատեղին:

Երբ ոստիկանները դուրս են եկել մեքենայից, Ռիմերին հաջողվել է անցնել հետեւի եւ առջեւի նստատեղերը բաժանող պատի անցքի միջով, հայտնվել ղեկի մոտ եւ փախցնել մեքենան:

Նա ձեռքերը հետեւին կապած կարողացել է 160 կմ/ժամ արագություն զարգացնել, հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով ամերիկյան լրատվամիջոցները:

Իրավապահները հետապնդել են կնոջը, որին հաջողվել է ձերբակալել միայն 15 րոպե անց, երբ նա դուրս է նետվել մեքենայից, իսկ վերջինս բախվել է բլուրին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Էկվադորում զինված անձանց խումբը հարձակվել է մարդկանց վրա, 8 մարդ զոհվել է, ևս 8-ը՝ վիրավորվել
Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը
Հանցավոր աշխարհի պատրիարք Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել
Հանդիպումն անցել է փակ դռների հետևում...
Ամենաշատ