News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Գյումրիում հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի սպանության գործի քննությունը Հայաստանում անցկացնելու պահանջով «Միանում եմ» ֆեյսբուքյան նախաձեռնության ակցիան այսօր՝ փետրվարի 27-ին, ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ սկսվեց միջադեպով:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին փորձեց կանգնել դատախազության շենքի մոտ, սակայն ոստիկանները նրան թույլ չտվեցին եւ ձեռքերից եւ ոտքերից բռնելով՝ տեղափոխեցին դիմացի մայթ, որտեղ նա պառկեց գետնին՝ «Գյումրիի ողբերգությունը միայն Ավետիսյաննների եւ գյումրեցիների խնդիրը չէ» գրությամբ պաստառը ձեռքին:

Նշենք, որ ակցիան սակավաթիվ է, մասնակցում են ընդամենը 3 քաղաքացի: Այստեղ չեն նույնիսկ Ավետիսյանների հարազատները: Սակայն, դատախազության մոտ մեծ թվով ոստիկանական մեքենաներ կան, ակցիան հսկում են մոտ մեկ տասնյակ ոստիկաններ:

NEWS.am-ի հետ զրույցում ակցիայի մասնակից Վաղինակ Շուշանյանն ասաց, որ իրենց պահանջում են, որ Ավետիսյանների սպանության գործը Հայաստանում քննվի, Պերմյակովը հայ իրավապահներին փոխանցվի եւ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի՝ ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկային ուղարկած նամակի պատասխանը հրապարակվի:

Իսկ իրենց ակցիայի սակավաթիվ լինելը Վաղինակ Շուշանյանը հիմնավորեց նրանով, որ մարդիկ վախենում են ակցիաների մասնակցել, քանի որ հիմնականում բերման են ենթարկվում ոստիկանության կողմից, ինչպես նաեւ քաղաքացիները չեն հավատում, որ բողոքի ակցիաներով ինչ-որ արդյունքի կհասնեն:

Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին, որը շարունակում է պառկած մնալ գետնին, լրագրողների հետ զրույցում ասաց, որ ոստիկանները ճնշում են գործում իրենց վրա՝ փորձելով լռեցնել:

«Ես ուզում եմ ասել, որ գյումրեցիները եւ Ավետիսյաններն այս ողբերգության մեջ մենակ չեն, սակայն մեզ փորձում են լռեցնել, որ մեր խոսքը հասանելի չդառնա»,- ասաց Գասպարին:

Հիշեցնենք, որ Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015թ. հունվարի 12-ին։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը, որը ծանր վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, ուր յոթ օր անց մահացել էր:

Ավետիսյանների ընտանիքի 7 անդամի սպանության համար մեղադրվում է Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը։ Մինչեւ օրս հարազատների համար անհայտ են սպանության պատճառները: Նրանց համար կասկածելի է նաեւ սպանության մեջ մեղադրվող անձը, արդյոք նա միայնակ է գործել եւ ինչպես է կարողացել միայնակ սպանել ընտանիքի 7 անդամներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից յոթ տարի է անցել
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից անցել է յոթ տարի...
Վալերի Պերմյակովը ցմահ ազատազրկվեց, բայց հանցագործության իրական շարժառիթը այդպես էլ չբացահայտվեց. հայտարարություն
Դատական նիստերն էլ անցկացվեցին ոչ թե Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, այլ՝ արտագնա՝ ռուսական ռազմաբազայի…
Ավետիսյանների ընտանիքի սպանությունից չորս տարի է անցել
Միաժամանակ, շատ իրավապահների մոտ կասկածներ են մնում, թե արդյոք հանցագործությունը ամբողջովին բացահայտված է․․․
Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով ՍԴ-ի որոշումը հետաձգվեց
Տուժող կողմի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը դատարանի այդ դիրքորոշումը բողոքարկել է վերադաս դատական ատյաններ...
Ավետիսյանների սպանության գործի կապակցությամբ դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան
Այն վերաբերում է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով փաստաբանների ներկայացրած քաղաքացիական հայցի կապակցությամբ օրենսդրական դրույթին․․․
Պերմյակովին ՌԴ-ին հանձնելու մասին հայտարարությունը անգրագիտություն է. Փաստաբան
Իրավաբանության, միջպետական համաձայնագրերի, միջազգային նորմերի հետ աղերս չունի...
Ամենաշատ