Գյումրիում հունվարի 12-ին դաժանորեն սպանված Ավետիսյանների իրավահաջորդի ներկայացուցիչ Երեմ Սարգսյանը NEWS.am-ին է ներկայացրել դեպքի վայրի զննության ժամանակ իր կողմից արված լուսանկարները:
Այսպես, 1-ին լուսանկարում ներկայացված է անմիջապես Ավետիսյանների տան դիմացի նեղ ճանապարհը, որը շարունակվելով, ուղիղ գծով միանում է երկաթգծին,
2-րդում՝ Բայանդուր գյուղի կենտրոնական ճանապարհը, որի անմիջապես աջ կողմով անցնում է Գյումրիից Ավետիսյանների տան մոտով անցնող գնացքը, 3-րդում՝ Բայաբդուր գյուղով անցնող երկաթգծից երեւացող սահմանապահների աշտարակը, 4-րդում եւ 5-րդում՝ նույն աշտարակը եւ հարակից փշալարերը, որոնց մոտ էլ հայտնաբերվել եւ ձերբակակվել է Պերմյակովը։
Նշենք, որ փաստաբանը ավելի վաղ ուսումնասիրել էր դեպքի վայրը եւ դրա հարակից տարածքները, ռուսական ռազմաբազայից դեպի Ավետիսյանների տուն եւ այդտեղից դեպի Բայանդուր գյուղ տանող հնարավոր երթուղիները, Բայանդուր եւ Երազգաորս գյուղերի տարածքները, ինչպես նաեւ բուն հայ-թուրքական սահմանի հարակից հատվածը, որտեղ Վ.Պերմյակովը հայտնաբերվել էր: Երեմ Սարգսյանը նոր միջնորդություն է ներկայացրել նախաքննական մարմնին, որպեսզի քրեական գործի որոշ էական հանգամանքների բազմակողմանի հետազոտման եւ բացահայտման նպատակով կատարեն մի շարք քննչական գործողություններ եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Երեմ Սարգսյանը նախաքննական մարմնին խնդրել է պարզել՝ ինչ ճանապարհով է Պերմյակովը հասել Ավետիսյանների տուն, իսկ այնտեղից էլ՝ սահման, առավել եւս երբ այդ տարածքների միջեւ առկա է մեծ հեռավորություն, մի քանի ուղիներ եւ տարածքին անծանոթ մարդը պարզապես կմոլորվեր:
Վերը նշված տարածքների ուսոումնասիրություններից ակնհայտ էր, որ Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազան եւ Ավետիսյանների տունը միմյանցից գտնվում են նվազագույնը 2-3կմ հեռավորության վրա, իսկ որոշ երթուղիներով նույնիսկ՝ 4-5 կմ հեռավորության վրա: Բացի այդ, բոլոր հնարավոր երթուղիներն էլ բավականին բարդ են եւ տարածքին անծանոթ անձի համար գրեթե անհնար կլիներ հատուկ նպատակով ինքնուրույն գնալ հենց այդ տուն: Այս առումով նաեւ կասկած են հարուցում շրջանառվող այն տեղեկությունները, թե իբր Պերմյակովը նշված տուն է մտել ջուր խմելու համար, քանզի նախքան նշված տուն հասնելը, այդ ողջ ճանապարահատվածում առկա են բազմաթիվ այլ բնակելի տներ, առավել եւս մթերային կրպակներ:
Դեպքի վայրի հարակից տարածքի ուսումնասիրության ընթացքում իմ կողմից հատուկ ուշադրության է արժանացել Ավետիսյանների տան անմիջապես դիմացը՝ երկու այլ տների միջնամասով անցնող նեղ ճանապարհը, որն այնուհետեւ միանում է ընդհանուր ճանապարհին եւ որն էլ ուղիղ գծող շարունակելու դեպքում հատվում է երկաթգծի հետ: Իսկ առավել հետաքրքրական էր, որ նշված երկաթգիծն անմիջապես անցնում է Երազգաորս եւ Բայանդուր գյուղերով: Այսինքն՝ չի բացառվում, որ տարածքին անծանոթ Վ.Պերմյակովը Բայանդուր գյուղ հասնելու համար որպես ուղենիշ վերցրած լինի հենց երկաթգիծը: Ուշադրության է արժանի է նաեւ այն փաստը, որ երկաթգծով մինչեւ Բայանդուր գյուղ հեռավորությունը կազմում է մոտ 13կմ, իսկ մայրուղիով՝ մոտ 28 կմ»,-նշել է փաստաբանը:
(1).jpg)
(2).jpg)
(1).jpg)
(1).jpg)





























