News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խմբի՝ մարտի 19-ին ձեռնարկած հարձակման հետեւանքով վիրավորված Գոռ Դարմանյանի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ: Այս մասին NEWS.am-ին ասաց Հայասռանի կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը:

«Գոռի վիճակի մեջ աննշան դրական դինամիկա կա, սակայն վիճակը շարունակում է ծայրահեղ մնալ: Նա դեռ Ստեփանակերտի հոսպիտալում է: Երեւան կտեղափոխվի, երբ վիճակը թույլ կտա»,- ասաց հոսպիտալի պետը:

Նա հայտնեց, որ Երեւանից բժիշկների մասնագիտական խումբ է մեկնել Արցախ, որտեղ անհրաժեշտ բուժօգնությունն են ցուցաբերում վիրավորված զինծառայողին:

Նշենք, որ Գոռ Դարմանյանի մոտ առկա է ոտքի ամպուտացիա:

Հիշեցնենք, որ մարտի 19-ին՝ ժամը 08:30-ի սահմանում, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Շուրջ երկու ժամ տեւած մարտական գործողության արդյունքում դիրքապահ անձնակազմը եւ օգնության հասած ուժերը ստիպել են հակառակորդին մատնվել փախուստի, այնուհետեւ հետապնդելով վերջիններիս, ամբողջությամբ ոչնչացրել են խմբին` իրենց դիրքերի մատույցներում: Հակառակորդին դիմագրավելու ժամանակ արիաբար զոհվել են ՊԲ զինծառայողներ Հակոբ Գագիկի Խաչատրյանը (1996թ.), Էդուարդ Գագիկի Հայրապետյանը (1995թ.) եւ Արշակ Կարենի Հարությունյանը (1995թ.), Պաշտպանության բանակի եւս 4 զինծառայողներ վիրավորվել են: Վիրավորված զինծառայողներից Սամվել Հակոբյանը մարտի 26-ին հոսպիտալում մահացել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ