News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Գյումրիում հունվարի 12-ին դաժանաբար սպանված Ավետիսյանների հարազատները կարող են դիմել ռուսական կողմին եւ ներգրավվել տուժողի իրավահաջորդներ, սակայն իրենք նման ցանկություն չունեն: Այս մասին այսօր՝ ապրիլի 2-ին, Գյումրիում հրավիրված քննարկման ժամանակ ասաց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Լուսինե Սահակյանը:

«Չենք ներգրավվում, որովհետեւ կարծում ենք՝ սա ապօրինի քրեական գործ է, եւ մենք այնտեղ անելիք չունենք: Ռուսական կողմը շատ կուրախանա, բայց մենք նման ցանկություն չունենք»,- ասաց փաստաբանը:

Տուժողի իավահաջորդի ներկայացուցիչ Երվանդ Վարոսյանի խոսքով էլ՝ սպանության դեպքի առթիվ ռուսական կողմը քրեական գործ չպետք է հարուցեր:

«Կարող էր քրեական գործ հարուցել դասալքության, բայց ոչ սպանության»,- ավելացրեց փաստաբանը:

Նշենք, որ Գյումրիի սպանդի գործով քրեական գործեր են հարուցվել եւ Հայաստանում, եւ Ռուսաստանում:

Հիշեցնենք, որ Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015թ. հունվարի 12-ին։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը, որը ծանր վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, ուր յոթ օր անց մահացել էր: Ավետիսյանների ընտանիքի 7 անդամի սպանության համար մեղադրվում է Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը։ Մինչեւ օրս հարազատների համար անհայտ են սպանության պատճառները: Նրանց համար կասկածելի է նաեւ սպանության մեջ մեղադրվող անձը, արդյոք նա միայնակ է գործել եւ ինչպես է կարողացել միայնակ սպանել ընտանիքի 7 անդամներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից յոթ տարի է անցել
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից անցել է յոթ տարի...
Վալերի Պերմյակովը ցմահ ազատազրկվեց, բայց հանցագործության իրական շարժառիթը այդպես էլ չբացահայտվեց. հայտարարություն
Դատական նիստերն էլ անցկացվեցին ոչ թե Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, այլ՝ արտագնա՝ ռուսական ռազմաբազայի…
Ավետիսյանների ընտանիքի սպանությունից չորս տարի է անցել
Միաժամանակ, շատ իրավապահների մոտ կասկածներ են մնում, թե արդյոք հանցագործությունը ամբողջովին բացահայտված է․․․
Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով ՍԴ-ի որոշումը հետաձգվեց
Տուժող կողմի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը դատարանի այդ դիրքորոշումը բողոքարկել է վերադաս դատական ատյաններ...
Ավետիսյանների սպանության գործի կապակցությամբ դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան
Այն վերաբերում է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով փաստաբանների ներկայացրած քաղաքացիական հայցի կապակցությամբ օրենսդրական դրույթին․․․
Պերմյակովին ՌԴ-ին հանձնելու մասին հայտարարությունը անգրագիտություն է. Փաստաբան
Իրավաբանության, միջպետական համաձայնագրերի, միջազգային նորմերի հետ աղերս չունի...
Ամենաշատ