News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով մեղադրյալ Վաչե Սահակյանի մայրը նամակով դիմում է մահացած զինծառայողի հորը: Նա դիմել է NEWS.am-ի խմբագրությանը՝ խնդրելով հրապարակել նամակը: Ներկայացնում ենք  Վաչե Սահակյանի մոր՝ Կ. Քալանթարյանի նամակն ամբողջությամբ:

«Հարգելի Արկադի Բարսեղյան, Դուք անդառնալի կորուստ եք ունեցել, որի համար ես իմ խորին ցավակցությունն եմ հայտնում: Ծնողի համար զավակի կորստից այն կողմ ուրիշ ցավ չկա եւ ցանկացած խոսք, բառ չի կարող ամոքել Ձեր վիշտն ու ցավը: Ես Ձեր որդու հոգու խաղաղության համար ամեն կիրակի մոմ եմ վառում ու խնդրում նրան, որ ցույց տա իրական մարդասպաններին գտնելու ճանապարհը:

Կներեք, որ Ձեզ դիմում եմ այս ճանապարհով, բայց այլեւս լռել չեմ կարող, քանի որ կարդալով NEWS.am  կայքում զետեղված Ձեր խոսքը՝ կապված որդուս՝ Վաչե Սահակյանի պաշտպանի տված հարցազրույցի հետ, որտեղ վերջինս մտահոգություն է հայտնում Ձեր որդու սպանության դեպքի առթիվ քննվող քրեական գործի անաչառության եւ օբյեկտիվության վերաբերյալ, ցավով նկատեցի, որ Դուք քրեական գործի նախաքննության ներկա փուլում, ծանոթ չլինելով գործով ձեռք բերված ապացույցներին, համոզմունք եք հայտնում, որ այդ ոճրագործությունը կատարողներից մեկը նաեւ իմ որդին է, ավելին՝ սպանությունը կատարվել է նրա գլխավորությամբ:

Ես հասկանում եմ, որ ցավը կուրացրել է Ձեզ, բայց խնդրում եմ՝ ուշքի եկեք, մի հավատացեք այն մարդկանց, ովքեր խաբում են Ձեզ, հավատացնելով, թե ամեն ինչ պարզ է եւ իրական մարդասպանները բռնված են: Իմ որդին մարդասպան չէ ու եթե մենք վստահ չլինեինք դրանում, երբեք չէինք համարձակվի գնալ այդ քայլին, պահանջելով ՙստի դետեկտոր՚, բայց մեր պահանջը մերժվել է: Մի հավատացեք այն մարդկանց, ովքեր Ձեզ վստահեցնում են, թե սպանությունը կատարել են այս չորս կալանավորվածները եւ վերջ:  Միթե Դուք ինքներդ չեք ուզում իմանալ ճշմարտությունը եւ ինչ-որ տեղ խաղաղվել: Չէ՞ որ արդյունքում կարող է կատարվել երկրորդ հանցագործությունը եւ դատապարտվեն անմեղ պատանիներ, ինչը հաստատ Ձեզ չի սփոփի եւ չի փարատի Ձեր անդառնալի վիշտը:

Մինչ օրս մենք լռել ենք, որովհետեւ կարծում էինք, որ այս անցած ամիսների ընթացքում կատարված քննությամբ կպարզվի իրականությունը, սակայն, տեսնելով, գործի քննության ոչ օբյեկտիվ ու կանխակալ ընթացքը, ստիպված այդ մասին բարձրաձայնեցինք լրատվամիջոցներում, ինչին Դուք արձագանքեցիք սուբյեկտիվորեն եւ ճշմարտությունը Ձեզ համար պարզ լինելու համոզմունքով, մինչդեռ խոսքն ընդամենը օբյեկտիվ քննություն իրականացնելու մասին էր:

Խնդրում եմ Ձեզ, ուշքի՜ եկեք: Եկեք միասին պայքարենք իրական մարդասպաններին գտնելու համար: Հավատացե՜ք, ես Ձեզնից ավելի եմ ուզում, որպեսզի պատժվեն իրական հանցագործները: Թույլ մի տվեք, որ անմեղ որդիս պատասխան տա մի բանի համար, որը նա չի արել, իսկ իրական մարդասպանը մնա ազատության մեջ: Դուք արդեն կորցրել եք Ձեր զավակին, խնդրում եմ Ձեզ, գոնե նրա հոգու խաղաղության համար օգնեք հասնենք արդարության: Ներեցեք ինձ իմ այս ուշացած նամակի համար»:

Նշենք, որ ավելի վաղ սպանության գործով մեղադրյալ Վաչե Սահակյանի փաստաբան Արմեն Նադիրյանը NEWS.am-ի հետ զրույցում նշել էր, որ քննությամբ առայժմ պարզ է, որ կուրսանտին սպանել են, հետո կախել, բայց կոնկրետ իր պաշտպանյալի մասով փորձաքննությամբ որեւէ առնչություն չի ստացվել, որեւէ մանրաթել, արյան հետք չկա: Դրանից հետո Հայկազ Բարսեղյանի հայրը  մեզ հետ զրույցում ասել է, թե փաստաբանը ստում է, հայտարարելով, որ փորձաքննությամբ որեւէ ապացույց չկա, որ իր պաշտպանյալը որեւէ առնչություն ունի, «ամեն ինչ հստակ ու պարզ է եւ Վաչե Սահակյանը իր որդուն սպանողներից մեկն է եղել»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պայմանագրային զինծառայողի են դանակահարված տեղափոխել Ստեփանավանի հիվանդանոց. ինչ է կատարվել «Թուրքի թաղում». ArmLur.am
վիճաբանողները պայմանագրային զինծառայողներ Ա.Մ-ն եւ է.Հ-ն են…
2023-ին զինծառայողների մահվան դեպքերը 69 տոկոսով ավելացել են
Նախորդ տարի արձանագրված 54 դեպքի մեծ մասը՝ 19-ը, եղել են հակառակորդի...
Զինծառայող Ավագ Զաքարյանի սպանության մեղադրանքով կալանավորվել է համածառայակիցը. ՔԿ
Փաստական տվյալներ են ստացվել, որ ժամը 17։55-ի սահմաններում ՀՀ հյուսիսարևելյան սահմանագծին տեղակայված մարտական դիրքում՝ խրամուղում…
Ատեստավորումից գերազանց ստացող շարքային պայմանագրայինը մարտական հերթափոխ իրականացնելիս կստանա 526 հազար դրամ
Բրիգադի սերժանտի աշխատավարձը մինչեւ ատեստավորումը կազմում է 209 հազար...
Ինչու՞ են բանակում շատացել մահվան դեպքերը, ովքե՞ր, ե՞րբ եւ ի՞նչ պատիժ են կրել դրա համար. պատգամավորը՝ ՊՆ փոխնախարաին
Դուք ԱԺ-ում եք, հանրային հարթակում եւ բոլոր հնարավոր ուղղություններից մեզ լսում են...
Զինծառայող Ավագ Զաքարյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հատկանիշներով
Ավելի վաղ ՀՀ պաշտպանական գերատեսչությունից հայտնել էին, որ փետրվարի 24-ին...
Ամենաշատ