News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Նոր Արեշում երեկ հնչած կրակոցների եւ Վաղարշակ Ասոյանի սպանության գործը բացահայտվել է: NEWS.am-ի տեղեկություններով՝  գործով Բավրայի անցակետից երեկ ձերբակալվել է 38-ամյա Գագիկ Ղ.-ն,  իսկ նրա մեքենան եւ զենքն էլ հայտնաբերել են Նոր Նորքի 9-րդ զանգվածում:

Մեր տեղեկություններով՝ ձերբակալվածը արտերկրում բիզնեսով է զբաղվում, Սանկտ-Պետերբուրգում սննդի կետեր ունի, ամուսնացած է, ունի երեխաներ: Նա սպանվածի հետ հին ծանոթ է: Վաղարշակ Ասոյանն էլ 2 ամիս է, ինչ Հայաստանում է, նա Բելգիայում ինչ-որ բիզնեսներ ունի եւ հենց այդպես է ծանոթացել Գագիկ Ղ.-ի հետ: Սպանության հնարավոր պատճառները բազմաշերտ են, երկու գործարարները գումարային խնդիր են ունեցել: Դրանից բացի՝ տարիներ առաջ նրանց միջեւ թեժ վիճաբանություն է եղել՝ լի վիրավորանքներով եւ հայհոյանքներով: Սա Գագիկ Ղ.-ն կուլ չի տվել, եւ  ահա, տարիներ հետո, գալով Հայաստան եւ իմանալով, որ Վաղարշակ Ասոյանը եւս Երեւանում է, որոշել է վրեժ լուծել նրանից:  Երեւանում եւս նրանք հանդիպել են, նորից վիճաբանել, ինչից հետո էլ եղել է սպանությունը:

Մեզ հաջողվեց ճշտել նաեւ, որ ություն, որ մահացողը լուրջ առողջական խնդիրներ ուներ, այդ պատճառով էլ եկել էր հայրենիք: Սպանության ականատեսները ասել են, որ հնչել է մոտ 10 կրակոց, տղամարդը եղել է միայնակ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի Նոր Արեշ 28-րդ փողոցում, այսօր՝ հուլիսի 6-ին, ժամը 13.00-ի սահմաններում կրակոցներ են հնչել: Ահազանգը ոստիկանությունը ստացել է  13.20-ին, հրազենային վնասվածքի հետեւանքով մահացել է 56-ամյա Վաղինակ Ասոյանը:

Մեզ հայտնի է դարձել, որ տղամարդը մահացել է հիվանդանոցի ճանապարհին: նա Նոր Արեշի բնակիչ է, տարածքում էլ հայտնաբերվել է սպանվածի «Մերսեդես» մակնիշի մեքենան:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրերական օրենսգրքի 104 (սպանություն) եւ 235 (ապօրինի կերպով զենք կրելը) հոդվածների հատկանիշներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հանցավոր աշխարհի պատրիարք Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել
Հանդիպումն անցել է փակ դռների հետևում...
Կոլումբիայի ամենամեծ հանցավոր խմբավորումը հայտնել է, որ պատրաստ է բանակցել իշխանությունների հետ
Հանցավոր խմբավորումը պատրաստ է բանակցել իշխանությունների հետ...
Հրաձգություն Վաշինգտոնում. երկու մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել
Հայտնի չէ, թե ով է կրակ բացել կամ ինչն է հանգեցրել հրաձգությանը․․․
Կալիֆոռնիայում մի կնոջ են ձերբակալել, որի ճամպրուկում հայտնաբերել են նրա 5-ամյա որդու մասունքները
2022 թվականի հոկտեմբերին Վաշինգտոնի շրջանի դատավորը Անդերսոնին ձերբակալելու օրդեր է տվել
Կրասնոդարի երկրամասի դատարանը պայմանական վաղաժամկետ ազատել է «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյին
Ավելի վաղ VChK-OGPU Telegram ալիքը, հղում անելով իր աղբյուրին, հայտարարել էր, որ մարտի 16-ին պետք է...
Սպանություն Արագածոտնի մարզի «Արծվի թեւեր» հանգստյան գոտու հարեւանությամբ. SHAMSHYAN.com
Ոստիկանները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացիական ավտոմեքենայով․․․
Ամենաշատ