News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

«Locator» հայկական ընկերության ինժեներները սահմանին անվտանգության ապահովման նոր համակարգ են ստեղծել։ Այս մասին Երեւանում  DigiTec  ՏՏ ցուցահանդեսի ժամանակ NEWS.am-ի թղթակցին հայտնել  է ընկերության ներկայացուցիչ Կարեն Գրիգորյանը։

Սարքավորումը ստեղծվել է խորհրդային նմուշի զույգ զենիթային գնդացրի ԶՊՈՒ-2-ի հիմքի վրա, որը մասնագետները հարստացրել են նոր ավտոմատ տեխնոլոգիաներով։

«Եթե առաջ սարքավորումը պետք էր ձեռքով պտտել առանցքի շուրջ, ապա հիմա դա էլեկտրական շարժիչի շնորհիվ կարելի է անել ավտոմատ կերպով։ Իսկ ստանդարտ գնդացրից  բացի, մենք ավելացրել ենք հակատանկային նռնականետ»,- նշել է Գրիգորյանը։

«Locator»-ի ինժեներները ստեղծել են նաեւ դիտման սարք, որը կարելի է միացնել զենքին՝ մեկին կամ մի քանիսին։ Սարքը թիրախը գտնում է ձայնով կամ օպտիկայով եւ անհրաժեշտության դեպքում հրահանգ է տալիս զենքին։ Դաշտային պայմաններին առավել պիտանելի լինելու համար սարքը հագեցած է էներգիայի նվազագույն սպառման մեխանիզմով։

DigiTec ամենամյա ցուցահանդեսի կազմակերպիչը Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չինացի գիտնականները լազերային շարժիչով գերարագընթաց սուզանավ են մշակում
Շարժվելիս սուզանավի մակերեսը ծածկվում է...
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ղեկավարն առաջարկում է սահմանափակել TikTok-ը Հայաստանում
Տեխնոլոգիական հեղափոխությունը հանգեցրել է պետության կողմից բովանդակության նկատմամբ վերահսկողության կորստի...
«Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում
«Ռոզալի» ֆիլմի հեղինակը կինոկատակերգություններ նկարահանող հայտնի անուններ ներառող թիմ է՝ Ռուբեն Ջաղինյան, Աշոտ Աբրահամյան և Դավիթ Բաբախանյան...
Նարեկ Մկրտչյանը և Սաուդյան Արաբիայի կապի և ՏՏ նախարարը քննարկել են թվային տեխնոլոգիաները զարգացնելու հնարավորությունը
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության...
Որտե՞ղ է թաղվել Պլատոնը. Գիտնականները լուծել են առեղծվածը արհեստական ​​ինտելեկտի շնորհիվ
Այժմ, օգտագործելով արհեստական ​​ինտելեկտը, հետազոտողները ուսումնասիրում են այս մագաղաթները՝ ձգտելով...
Գիտնականներն ալմաստներ են աճեցրել ընդամենը 150 րոպեում
Ածխածնի տարրալուծարումը հեղուկ մետաղի մեջ...
Ամենաշատ