Մերձբայկալում ավտոբուս է շրջվել, որում 25 մարդ է եղել։ Նախնական տեղեկություններով, վարորդը ղեկին քնել է, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՆԳՆ տարածաշրջանային վարչության մամուլի ծառայությունը։

«Նախնական տեղեկություններով, ավտոբուսի վարորդ, Ուլան Ուդեի 53-ամյա բնակիչը վարելու ընթացքում քնել է»,-ասել են մամուլի ծառայությունում։

Մասնավոր ավտոբուսը վթարի է ենթարկվել Բադա բնակավայրի մոտ։

«6 մարդ թեթեւ վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, մնացածին տեղավորել են Խիլոկ բնակավայրի հյուրանոցում։ Զոհեր չկան, մարդկանց հոգեբանական օգնություն է ցուցաբերվում»,-հայտարարել են վարչոթյունում։