News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանում փոքր դեղատների տերերը բողոքում են, որ խոշոր ներկրողները, որոնք դեղատների սեփական ցանցեր ունեն, իրենց ամեն կերպ դուրս են մղում շուկայից:  Նրանց խոսքով, դեղերի մեծածախ գները սահմանվում են շատ բարձր, եւ իրենց ձեռնտու չէ աշխատել։

Մանրածախ վաճառքում նրանք ստիպված են կողմնորոշվել այն գներով, որոնք սահմանվել են ցանցային դեղատների կողմից, բայց ցանցային դեղատները գնորդին գրավելու մանր խորամանկությունների են դիմում՝ մշտական հաճախորդների համար հավելյալ զեղչերի համակարգեր սահմանելով: Մասնավորապես, «Նատալի ֆարմ» ցանցի դեղատներում, որոնք պատկանում են երկրի խոշոր օլիգարխներից մեկին` Սամվել Ալեքսանյանին, հնարավոր է առանձին բոնուսային քարտ ստանալ, բայց հնարավոր է օգտագործել նաեւ City սուպերմարկետների ցանցի բոնուսային քարտը. այս ցանցը եւս պատկանում է Սամվել Ալեքսանյանին: Վերջինս իր արտոնյալ դիրքը չարաշահում է նորանոր շուկաներ գրավելու համար։

Ինչպես NEWS.am -ի թղթակցին հայտնել է մի քանի փոքր դեղատների սեփականատերը, որը դրանք մեկը մյուսի հետեւից փակում է, սխեման, որով աշխատում են դեղերի խոշոր ներմուծողները, հետեւյալն է. մեծածախ վաճառքում հավելագինը մոտ 40-50 տոկոս է կազմում:  Մանրածախ վաճառքում հավելվում է եւս 15 տոկոս: Սակայն բոնուսների համակարգը հաշվի առնելով, իրական ավելադրումը կարող է լինել  7-8%-ի սահմաններում: Առաջին հայացքից կարող է թվալ թե դա շահավետ է գնորդների համար, բայց դա ընդամենը   գնորդներին գրավելու մարքեթինգային քայլ է: Գնի իրական ավելադրումը ներմուծողը տեղավորում է մեծածախ գնի մեջ: 

Իսկ մեր զրուցակցի նման գործարարները ստիպված են լինում աշխատել այդ  15%-ի, երբեմն նույնիսկ` 7-8%-ի սահմաններում, ինչը, նրա խոսքով, անիրական է դարձնում ոչ միայն զարգացումը, այլեւ` դեղատների գոյատեւումը:

Թվերի լեզվով ասած, եթե որեւէ դեղի ներմուծման դեպքում ինքնարժեքը կազմում է 1000 դրամ, ապա ներմուծողը այն մեծածախ վաճառում է  1500 դրամով, իսկ իր դեղատնային ցանցում վաճառում է 1600-1700 դրամով: Գումարային առումով նա այդ դեղի վաճառքից վաստակում է 600-700 դրամ, իսկ այլ դեղատներում դրա վաճառքից կարող են վաստակել սոսկ 100-200 դրամ:

Եթե գնային նման քաղաքականությունը շարունակվի, մեր զրուցակցի կարծիքով բոլոր փոքր դեղատները կփակվեն եւ կմնան սոսկ ցանցայինները:  Իմիջիայլոց, այս սխեման շատ նման է նրան, որով   City սուպերմարկետների ցանցը ոլորտից «լարում» է մթերային փոքր խանութներին: 

Ընդ որում, Հայաստանի ղեկավարությունն անընդհատ պնդում է, թե  դեղերի ոլորտում մեր շուկայում մենաշնորհ գոյություն չունի: Այդ պնդումը, սակայն, առ ոչինչ է շաքարավազի ոլորտը գրեթե ամբողջությամբ իրենով արած Սամվել Ալեքսանյանի համար, որին պատկանող «Լուսաստղ Շուգր»-ը յուրացրել է այդ շուկայի 99.9 տոկոսը, իսկ այժմ էլ անցել է նոր «յուղոտ» պատառ՝ դեղերի բավական եկամտաբեր շուկան կլանելուն։ Շատ մանր դեղագործական ընկերություններ եւ դեղատներ բողոքում են նրանից, որ ներմուծողները իրար հետ պայմանավորվում են գնի շուրջ:

Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի պնդմամբ, խոշոր ներկրողները՝  «Նատալի Ֆարմը», «Ալֆա Ֆարմը», «Վագա Ֆարմը» եւ «Էսկուլապը» միասին զբաղեցնում են դեղերի շուկայի մոտ  70 տոկոսը, բայց այս տեմպերով, երբ փոքր դեղատները օրեցօր փակվում են, օրերից մի օր կարթնանանք եւ կպարզենք, որ անբարեխիղճ մրցակցության հետ սեր ունեցողները ամբողջ ծավալով գրավել են նաեւ դեղերի շուկան։  Դրանից հետո կառավարության անդամները ստիպված են լինելու նոր «կռուտիտներ» մոգոնել, թե ինչու այդպես եղավ։

Զուգահեռ ներմուծման թույլտվությունը, մեր զրուցակցի կարծիքով, կարող էր վերջ դնել նման պրակտիկային եւ հանգեցնել դեղերի գնի իրական նվազման:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Ամենաշատ