News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ադրբեջանը շփման գծի ամբողջ երկայնքով ապրիլի 2-ի գիշերվանից աննախադեպ խախտումներ է իրականացրել՝ կիրառելով ծանր տեխնիկա եւ փորձելով մի շարք տեղերում ներթափանցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածք: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ նշելով, որ 1994թ.-ից ի վեր ադրբեջանական կողմը հրադադարի նման խախտում չի արել:

«Հակառակորդը ստացել է համարժեք ուժգին պատասխան, ունի բազմաթիվ մարդկային կորուստներ, խոցվել է հակառակորդի երկու ուղղաթիռները: Պաշտոնական Ստեփանակերտը կողմնակից է հարցի խաղաղ կարգավորմանը: Սակայն եթե Բաքուն շարունակի փորձ կատարել՝ ապակայունացնելու իրավիճակը, ապա դա կավարտվի Բաքվում՝ Արցախի դրոշը ծածանելով»,- ասաց Դավիթ Բաբայանը:

Դավիթ Բաբայանը հայտնեց նաեւ, որ վիրավորված երեխաների վիճակը ծանր է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը հարձակողական գործողություններ է ձեռնարկել հարավ արեւելյան ու հյուսիսարեւելյան ուղղություններով։ Ընդ որում զենքի այլ տեսակների հետ օգտագործվել են նաեւ հրետանի, զրահատեխնիկա ու օդային ուժեր, զոհվել է 12-ամյա մի երեխա, երկուսը վիրավորվել են։ Լեռնային Ղարաբաղի ՀՕՊ-ն ոչնչացրել է հակառակորդի 2 ուղղաթիռ, 3 տանկ եւ 2 անօդաչու սարք:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ