News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Չի կարելի սպասել, որ Ռուսաստանը կամ մեկ այլ երկիր մեզ զենք տրամադրի, մենք պիտի սեփական սպառազինություն ունենանք: Եվ դա մեզ համար լուծելի խնդիր է: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի քարտուղար, ակադեմիկոս Յուրի Սուվարյանը` պատասխանելով այն հարցին, որ վերջերս շատ է խոսվում, որ մեր գիտական միտքն արտահանվում է, ոչ թե ծառայեցվում է սեփական անվտանգությանը:  

Նրա խոսքով, այսօր մեզ համար գիտական աշխատանքի գնատական պիտի լինեն ոչ միայն հրապարակումներն ու մենագրությունները, այլեւ այն, թե գիտությունն ինչ է տալիս մեր տնտեսությանը եւ պաշտպանության ամրապնդմանը:  «Մենք պիտի արդյունաբերություն ունենանք` ժամանակակից, գիտատար, նաեւ ռազմական տեխնիկայի արտադրությունը ներառող», - ասել է նա:

Պատասխանելով այն հարցին, թե ինչու Հայաստանի, որպես պատերազմող երկրի համար այսօր դա առաջնահերթություն չի հանդիսանում, նա նշել է, որ հանդիսանում է, բայց միայն թղթի վրա: Գիտնականի կարծիքով, առաջին դասը, որ մեզ տվեց քառօրյա պատերազմը, այն է, որ երկիրը պիտի հզոր ծանր արդյունաբերություն ունենա, այդ թվում` պաշտպանական, մանավանդ որ Հայաստանը նման փորձ ունեցել է խորհրդային ժամանակ:

«Եթե ուզում ենք անկախ երկիր ունենալ, պիտի ժամանակակից մրցունակ արդյունաբերություն ունենանք, այդ թվում` պաշտպանական, եւ զարգացած գիտություն:  Չարժե սպասել, որ Ռուսաստանը կամ մեկ այլ երկիր մեզ զենք մատակարարեն, մենք պիտի սեփական սպառազինություն ունենանք: Եվ մեզ համար դա լուծելի խնդիր է», - ընդգծել է նա` հավելելով, որ այս գործում գլխավորը կամքն է: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ