News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ապրիլին սանձազերծված բռնության չորս օրվա ընթացքում ղարաբաղյան հակամարտությունը վերսկսվեց: Հրադադարի մասին նոր համաձայնություն ձեռք բերվեց, բայց այն արդեն խախտվել էր: Այս մասին «Politico Europe» պարբերականում հրապարակված հոդվածում գրել է բրիտանացի լրագրող, վերլուծաբան Թոմաս դե Վաալը:

«Չափազանցություն չի լինի ասել, որ Հայաստանն ու Ադրբեջանը բոսնիականի նման հակամարտությունից երկու-երեք քայլ են հեռու, որը կարող է ներառել ամբողջ տարածաշրջանը»,- գրում է դե Վաալը:

Վերլուծաբանը նշում է, որ հրադադարի մասին համաձայնությունը մի քանի տարի շարունակ «խիստ լարվածության տակ էր»: Ադրբեջանն ավելացնում էր ծանր սպառազինությունների զինանոցը, իսկ երկու կողմից հնչող հռետորաբանությունն ավելի ծայրահեղ էր, քան 1990-ական թվականներին:

«Հրադադարը ճեղքվածք տվեց ապրիլի 2-ին, իսկ ամենահավանական պատճառը հայկական պաշտպանությունը ստուգելու եւ նրան ավելի թույլ դիրքերից բանակցել ստիպելու՝ ադրբեջանական փորձն էր: Ադրբեջանական զինվորականները վերականգնեցին կորցրած տարածքների կտորներ, ինչպես նաեւ շատ բան կորցրած հպարտությունից»,- կարծում է վերլուծաբանը:

Սակայն մարդկային գինը բարձր էր: Պաշտոնական տվյալներով, մի քանի տասնյակ մարդ զոհվեց: Փորձագետների գնահատմամբ, զոհերի թիվը շուրջ 200 է, սպանվեցին նաեւ քաղաքացիական անձինք:

Քառօրյա պատերազմը զայրույթ առաջացրեց. ադրբեջանցիները մինչեւ հիմա իրենց ստորացված են զգում պարտությունների համար: Երկիրը հայրենասիրական էյֆորիայի մեջ էր, որն օգտակար էր՝ երկիրը սոցիալ-տնտեսական ճգնաժամից շեղելու առումով, որի հետեւանքով անցյալ տարի մանաթը երկու անգամ արժեզրկվեց: «Մեծ գայթակղություն, եւ, որ առավել մտահոգիչ է՝ հասարակական ճնշում կա հարձակման եւս մեկ փորձ անելու»,- գրում է վերլուծաբանը:

Ըստ նրա, ազգայնական էմոցիաների բռնկում կար նաեւ Հայաստանում, որտեղ երիտասարդ հայերը կամավոր միանում էին զինված ուժերին:

Դե Վաալը նշում է, որ երկու կողմի սպառազինությունների հսկայական զինանոցի պարագայում նոր բախումը կարող է դյուրությամբ վերաճել ավելի մեծ հակամարտության, քան 1991-94 թվականների պատերազմն է: Բաքուն ու Երեւանը կարող են վկայակոչել, համապատասխանաբար, Թուրքիայի եւ Ռուսաստանի հետ ռազմական օգնության մասին իրենց պայմանագրերը, բայց այդ երկրները, ըստ դե Վաալի, չեն ցանկանում մասնակցել եւ մեծ ճնշման տակ են՝ այդ տարածաշրջանում իրենց պարտավորությունները կատարելու համար:

Բացի այդ, անհանգստությունը մեծանում է նաեւ հարեւան երկրներում: Օրինակ՝ Վրաստանում, որտեղ հայեր եւ ադրբեջանցիներ են բնակվում: BP ընկերության Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարը, որն անցնում է երկրի տարածքով, նույնպես կարող է թիրախ դառնալ:

Այսպիսով, դե Վաալի կարծիքով, անվտանգության վակուումը կարող է լրացվել կա՛մ լուրջ քաղաքական բանակցություններով, կա՛մ լայնածավալ բախումներով:

Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո անցկացվող բանակցություններին. ո՛չ նախագահ Ալիեւը, ո՛չ նախագահ Սարգսյանը որեւէ կառուցողական կամ խաղաղարար առաջարկով հանդես չեն եկել: Մինսկի խմբի երեք համանախագահների՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի համեստ գաղափարները սովորաբար կողմերը մերժում են:

Վերլուծաբանը կարծում է, որ Ադրբեջանը ցանկանում է նոր բանակցություններ եւ իր ռազմական ուժը որպես լծակ օգտագործել, մինչդեռ Հայաստանը չի պատրաստվում որեւէ բանի համաձայնել Ադրբեջանի ճնշման ներքո եւ «անվտանգության երախշիքներ» է պահանջում:

Թոմաս դե Վաալի կարծիքով, եթե առաջընթաց չարձանագրվի, ռազմական գործողությունները կարող են վերսկսվել Ադրբեջանի համար այդքան ցանկալի Ֆորմուլա 1-ից հետո՝ հունիսի վերջին: «Կարող ենք միայն հույս ունենալ, որ Կովկասում ավելի ինտենսիվ ռազմական գործողությունների եւ ամբողջ տարածաշրջանի համար դրանց հետեւանքների հեռանկարը կսրի հակամարտության լուծման ուղղությամբ ուշադրությունը, որը շատ երկար ժամանակ անտեսվում էր»,- ամփոփում է հեղինակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ