Արցախում վիրավորվել է Հայաստանի ԱԺ պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի ազգականը՝ 32-ամյա Արթուր Սարոյանը: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Հայաստանի ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ նա վիրավորում է ստացել օրեր առաջ, մարտական հերթապահության ժամանակ:

Արթուր Սարոյանը «Էրեբունի» բժշկական կենտրոնում է: Բուժհաստատությունից NEWS.am-ին հայտնեցին, որ նա հրազենային վիրավորում է ստացել, վիճակը կայուն ծանր է:

Արթուր Սարոյանը կոնքազդրային հոդի ու աղիների վնասվածք ունի: