Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերթական զավեշտալի հայտարարությունն է արել։
Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահը հայտարարել է, թե Գերմանիայի խորհրդարանում Ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի հեղինակ, ազգությամբ թուրք Ջեմ Օզդեմիրի արյունը պետք է լաբորատորիայում ստուգել՝ ճշտելու նրա իրական ազգային պատկանելությունը։
Նշենք, որ Թուրքիայի արդարադատության նախարարն էլ Բունդեսթագի բանաձեւին կողմ քվեարկած թուրք պատգամավորների արյունը կեղտոտ էր անվանել։




























