Տավուշի մարզում այսօր` հուլիսի 10-ի կեսօրին զինծառայող է վիրավորվել:

NEWS.am-ի տեղեկություններով` զինծառայողը տեղափոխվել է Նոյեմբերյանի բժշկական կենտրոն:

Ըստ Shamshyan.com-ի, վիրավորը Երեւանի բնակիչ Տիգրան Վաչագանի Մկրտչյանն է, որի վիճակը կայուն ծանր է: Նա վիրավորվել է հակառակորդի արձակած կրակոցից: