News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Բարձր IQ –ն կարող է երկարաձգել երիտասարդությունը, կարծում են բրիտանացի գիտնականները։ Դա պայմանավորված է մի քանի գործոններով՝ ուղեղի մշտական մարզումը, բժշկական ախտորոշումների ուղղությամբ ճիշտ որոշումներ կայացնելը եւ այլն, հայտնում է Ftimes–ը։

Մեծ Բրիտանիայի սրտաբանների ասոցիացիայի հետազոտողները պարզել են, որ մարդը կարող է երկարաձգել իր երիտասարդությունը IQ–ի մակարդակը մշտապես բարձրացնելով։ Իրենց եզրակացությունները հաստատելու համար գիտնականները տարբեր տարիքի 1000 կամավորների մասնակցությամբ հետազոտություն են անցկացրել։

Հայտնի է, որ օրգանիզմի ծերացման գործընթացի համար պատասխանատու են թելոմերները՝ ԴՆԹ–ի այն նյութերը, որոնք մարդու տարիքի հետ պակասում են։ Գիտնականները պարզել են, որ նույն տարիքի մարդկանց մոտ թելոմերները տարբեր երկարության են։ բարձր  IQ–ով մարդը շատ ավելի երկար թելոմեր ունի, քան միջին կրթվածության մարդը։ Այսինքն՝ առաջինները երկրորդներից դանդաղ են ծերանում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ