News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Կանայք կոստյումով տղամարդկանց ավելի գրավիչ են համարում: Օհայոյի համալսարանի գիտնականները հետազոտություն են կատարել՝ պարզելու, թե ինչն է կանաց գրավում այդպիսի տղամարդկանց մեջ, ինչով կարելի է բացատրել, որ կանայք այդպիսի տղամարդկանց ավելի գրավիչ են համարում, փոխանցում է Planet Today-ը:

Հետազոտության մասնակիցներին տղամարդկանց տարբեր լուսանկարներ ներկայացնելուց հետո հարցման արդյունքներով պարզվել է, որ որոշ կանայք տղամարդու տվյալ կերպարի հանդեպ իրենց համակրանքի կոնկրետ պատճառ են նշել, ոմանք էլ պարզապես պատասխանել են, որ ինչ-որ յուրահատուկ բան կա, որը տղամարդուն ամբողջովին վերափոխում է:

Տվյալ կարգի տղամարդկանց հանդեպ իրենց համակրանքը բացատրելիս աղջիկները նշեն են, որ նրանց ինքնավստահ են համարում, նրանք հումորի լավ զգացում ունեն, ոճային են, գեղեցիկ, իսկ ինքնին կոստյումի հստակ ուրվագծերը եւ ճիշտ համաչափությունը լավացնում է տղամարդու ամբողջական ընկալումը:

Այդ կերպարն ընկալվում է որպես հաջողության խորհրդանիշ, պարզաբանել են գիտնականները: Գործնականում դա մշտապես այն զգացողությունն է առաջացնում, որ հաջողակ եւ կարեւոր մարդիկ կոստյում են կրում, այնպես որ, եթե երիտասարդը կոստյումով է, ապա իր կյանքում ինչ-որ բանի հասել է: Կոստյումով տղամարդիկ կանանց ենթագիտակցորեն լավ զույգ են թվում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ