News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Երաժշտությունը կարող է ազդել գարեջրի համի ընկալման վրա: Այս մասին են վկայում Բրյուսելի համալսարանի եւ Լեւենի կաթոլիկ համալսարանի գիտնականների հետազոտության մեձ, փոխանցում է kedem.ru-ն:

Հետազոտողները հրավիրել են 231-ի մասնակիցների եւ առաջարկել են երեք տարբեր պայմաններում գարեջուր խմել: Առաջին խմբի մասնակիցներին առաջարկել են առանց պիտակի շշից գարեջուր խմել՝  առանց կոնկրետ երաժշտություն լսելու:

Երկրորդ խումբը գարջուրը համտեսել է պիտակով շշից, որպեսզի փորձագետները կարողանան գնահատել գարեջրի համի ընկալման վրա փաթեթավորման ազդեցությունը:

Երրորդ խումբը համտեսել է պիտակով շշից գարեջուր եւ միաժամանակ երաժշտություն է լսել:

Փորձի արդյունքները ցույց են տվել, որ այն մասնակիցները, որոնք խմել են պիտակով շշից եւ երաժշտություն են լսել, խմիչքն ավելի համեղ են համարել:

Փորձագետները նշում են, որ մարդիկ որպես կանոն ավելի մեծ հաճույք են ստանում, երբ խմիչքն օգտագործում են հաճելի երաժշտության ուղեկցությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ