News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Գագիկ Խանդանյանի նախագահությամբ, քիչ առաջ բավարարել է Հայաստանի ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության քննիչի միջնորդությունը եւ երկամսյա կալանքի որոշում է կայացրել «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ»-ի գլխավոր տնօրեն, ԱՄՆ քաղաքացի Սերոբ Տեր-Պողոսյանի նկատմամբ:

Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Սերոբ Տեր-Պողոսյանին տեղափոխել են Հայաստանի ԱԱԾ մեկուսարան:

Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի եւ «Մեթըլ Փրինս» կորպորացիայի սեփականատեր, ԱՄՆ քաղաքացի Սերոբ Տեր-Պողոսյանին նախօրեին ձերբակալել էին ԱԱԾ աշխատակիցները: Տեր-Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 140 հոդվածի հատկանիշներով` սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելը:  Մեղադրանքը հաստատվելու դեպքում` նրան սպասվում է  տուգանք` նվազագույն աշխատավարձի 200-ապատիկից 300-ապատիկի չափով, ուղղիչ աշխատանքներով` առավելագույնը 2 տարի ժամկետով կամ ազատազրկում 1-3 տարով:

Սերոբ Տեր-Պողոսյանը 2009-2010թթ. ընթացքում, գումարներ է տրամադրել Ախթալա քաղաքի անչափահաս բնակիչների, օգտագործել վերջիններիս անչափահաս լինելու հանգամանքը, դրանով իսկ նրանց դրել նյութական եւ այլ կախվածության մեջ, «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ»-ի վարչական շենքի բնակելի տարածքում եւ Ախթալա քաղաքում գտնվող  իր տանը պարբերաբար հարկադրել է իր հետ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելուն եւ  համասեռամոլության:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել. վարորդը եղել է սթափ
 Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, տեղում իրականացրել...
Պետությանը պատճառված մոտ 12 մլրդ դրամ վնաս է վերականգնվել 2024-ի 1-ին եռամսյակում՝ ՔԿ-ում քննվող վարույթներով
Այսինքն, 2024թ. ընթացքում ավարտված և անավարտ վարույթներով պատճառված գույքային  վնասից վերականգնվել է ընդհանուր 12.404.298.000 ՀՀ դրամը, որից...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք. Գրանցվել է 11 ավտովթար, վիրավորվել է 14 մարդ
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության, մարմնական վնասվածք պատճառելու, խարդախության…
Ամենաշատ