News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ամերիկայում լույս տեսնող «Ասպարեզ» թերթը նոր մանրամասներ է հրապարակել ԼՂ տարածքում ադրբեջանական անօդաչու թռչող սարքի խփվելու հետ կապված:

Պարբերականը նշում է, որ անօդաչու թռչող սարքը կապ ունի ամերիկյան պաշտպանական ձեռնարկության հետ, ինչը «նոր հարցեր է բարձրացնում ԱՄՆ-ի կողմից զենքի արտահանումն արգելող օրենքի հնարավոր խախտման հետ կապված»:

«Դիտելով փխված անօդաչու թռչող սարքի բեկորները, կարելի է տեսնել GPS Source Inc ֆիրման, որը գտնվում է Կոլորադո նահանգում եւ հանդիսանում է GPS սփլիթերի արտադրողը, որը եղել է թռչող սարքի վրա: GPS սփլիթերը թույլ է տալիս GPS-ի մեկ ալեհավաքով ազդակներ հաղորդել մի քանի ընդունիչների: Ավելի վաղ տեսանյութի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ կանադական NovAtel ընկերությունը, որը գրասենյակ ունի Թեքսասում, GPS ալեհավաքների արտադրողն է, որն օգտագործվում է թռչող սարքերի վրա»,- նշում է թերթը:

Սեպտեմբերի 14-ին հայտնի էր դարձել, որ ԼՂՀ Զինված ուժերն ադրբեջանական հետախույզ-օդանավ են ոչնչացրել։ Ինչպես հայտնել էր ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը, ադրբեջանական անօդաչու սարքը խփվել էր սեպտեմբերի 12-ին, տեղական ժամանակով 7։30-ին։ Այլ մանրամասներ չէին հաղորդվել։ Գործի հանգամանքները ուսումնասիրելու համար Ղարաբաղում հանձնաժողով է ստեղծվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ