News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները սեպտեմբերի 15-ին այցելել են Ադրբեջանում պահվող երեք հայ ռազմագերիներին եւ հայ ընտանիքի հինգ անդամներին: Տեղեկատվությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց ԿԽՄԿ Հայաստանի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավարի պաշտոնակատար Ռուզաննա Վարդանյանը: Նշենք, որ ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները Ադրբեջանում պահվող գերիներին են հանձնել 4 նամակ եւ լուսանկարներ եւ նրանցից ստացել են նամակներ` հարազատներին հանձնելու համար: 

Նշենք, որ ներկայումս Ադրբեջանում են պահվում երեք հայ ռազմագերիներ` Օհան Հարությունյանը, Գեւորգ Թովմասյանն ու Կարեն Հարությունյանը, եւ 5 անձինց բաղկացած մի ընտանիք` Եղիշե, Ռուզաննա, Ալֆրեդ, Գայանե եւ Պետրոս Գեւորգյանները:

Եղիշե Գեւորգյանը 8 անգամ դատապարտվել է, եւ ներկայում էլ հետախուզվում է սպանության կասկածանքով: Նա ընտանիքի հետ 2010 թ. հունվարի 10-ին փախել էր Ադրբեջան:

Անծանոթ տարածքում մոլորված երկու հայ զինվորները 2009 թ. մայիսից գտնվում են Ադրբեջանում, եւ մեկը` նույն տարվա հուլիսից:Հայաստանում է գտնվում մեկ ադրբեջանցի ռազմագերի` Ռոման Հուսեյնովը, ով հրաժարվում է վերադառնալ հայրենիք:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ