News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

Թուրքիայում 1937-1938 թվականներին Դերսիմում տեղի ունեցած կոտորածների թեման տեղափոխվել է հեռուստաեթեր: Իր համարձակ հայտարարություններով մեծ դժգոհություն է առաջացրել իշխանամետ Beyaz TV-ի հեռուստաընկերության հաղորդավարուհիներից Նագեհան Ալչըն:

Համարձակ հաղորդավարուհին Դերսիմում տեղի ունեցածն ուղիղ եթերում անվանել է ցեղասպանություն, ինչին արագ արձագանքել են թե հաղորդման մոդերատորը, թե այդ պահին ստուդիայում գտնվող հյուրերը:  Մոդերատորը նշել է, թե «ցեղասպանություն» տերմինը վտանգավոր է, քանի որ Թուրքիան երկար տարիներ պայքարում է հայերի կողմից պնդվող Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ: «Հայոց ցեղասպանության խնդիրը փորձանքի պես ամեն տարի սրի պես կախվում է Թուրքիայի գլխավերեւում»,-ասել է մոդերատորը:

Սրան ի պատասխան, Նագեհան Ալչըն շեշտել է թե 1915-ի իրադարձությունները մի ամոթ են, եւ եթե Թուրքիան դրանց հետ վաղուց ողջամիտ ձեւով առերեսված լիներ, հիմա նման իրավիճակում չէր լինի: «Մենք չպետք է ընդունենք զանգվածային կոտորածներն ու տեղահանությունները»,-ասել է Նագեհան Ալչըն:

Նշենք, որ Նագեհան Ալչըն 2 տարի առաջ եղել է Հայաստանում եւ Ղարաբաղում: Նրա հարցազրույցները մեծ դժգություն էին առաջացրել Ադրբեջանցիների եւ թուրք ազգայնականների մոտ:

Հիշեցնենք, որ Դերսիմի ապսամբությունը թուրքական իշխանությունները արյան մեջ են խեղդել՝ վերացնելով հազարավոր գյուղեր։ Տարբեր աղբյուրների հաղորդմամբ՝ Դերսիմի կոտորածներին զոհ է գնացել մինչեւ 100 հազար հոգի։

1915-ի Հայոց ցեղասպանությունից փրկված, եւ Դերսիմի տարբեր գյուղերում պատսպարված հազարավոր հայերը 1938-ին կրկնակի ցեղասպանության ենթարկվեցին։

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ