News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն անդրադարձել է Դինքի սպանության գործով կայացված դատավճռին։

Թուրքական Posta-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահը շեշտել է, թե տեսնում է դատարանի վճռի հետ կապված հասարակության դժգությունը։ «Դատական գործընթացը չի ավարտվել։ Ինչպես տեսնում եմ, գործը գնալու է վճռաբեկ դատարան։ Դրա համար պետք է սպասել մինչեւ վերջնական որոշում կայացվի»,-ասել է Գյուլը՝ նշելով, որ շուտով կհրապարակվի պետական վերահսկողության վարչության զեկույցը Դինքի սպանության հետ կապված։

Նշենք, որ հունվարի 17-ին թուրքական դատարանը Դինքի սպանության գործում Յասին Հայալին մեղավոր ճանաչեց սպանությունը ծրագրավորելու եւ կազմակերպելու մեղադրանքով եւ դատապարտեց ցմահ ազատազրկման։ Սպանության ուղղորդողներից Էրհան Թունջելը Դինքի սպանության գործով անմեղ ճանաչվեց եւ դատապարտվեց 10 տարի 6 ամիս պատժաչափի՝ Mc Donald’s-ի պայթյունի համար։ Սակայն դատարանը նրան ազատ արձակման որոշում է կայացրել` հաշվի առնելով, որ նա այսքան ժամանակ գտնվել է կալանքի տակ: Համապատասխան գործընթացից հետո Էրհան Թունջելն ազատ է արձակվել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ