News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը


Թուրքիայի Աղրը նահանգում (Արարատ լեռան շրջակայք) երեւացել են մեծ թվով թռչող ափսեներ։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ օրեր առաջ Աղրը նահանգի հարավային հատվածում կեսօրին մոտ երեւացել են սպիտակ փայլուն թռչող անհայտ մարմիններ, որոնք արագ տեղաշարժվել են երկնքում եւ մի որոշ ժամանակ անց կապույտ հետագիծ թողնելով անհետացել։ Այդ թռչող ափսեները լուսանկարվել եւ ուղարկվել են ուսումնասիրության։

Աստղագիտության եւ ՉԹՕ-ների հետազոտության կենտրոնի նախագահ Հաքթան Աքդողանը այս խնդրի հետ կապված հետեւյալ հայտարարությունն է արել. «Մեր կազմակերպությանն ուղարկված լուսանկարները հատուկ ֆիլտրով ստուգվել են, արվել են ամեն տեսակ փորձաքննություն՝ պիկսելային, ստվերային, կոնտրաստի, նեգատիվի եւ այլն։ Մանրակրկիտ արված ուսումասիրությունից պարզ է դարձել, որ արված լուսանկարները ֆոտոմոնտաժ չեն, իսկ նրանցում առկա անհայտ մարմինները դասակարգվում են որպես ՉԹՕ (Չբացահայտված թռչող օբյեկտ)»,-ասել է Հաքթան Աքդողանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ