Սիրիայում պատանդ վերցված զինծառայողների մեջ հայ կա: Նա պարտադիր ժամկետային զինծառայող է: Ինչպես NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցում հայտարարել է  Հալեպի Հայ առաքելական եկեղեցու Բերիո թեմի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեիսյանը` հայազգի պատանդը Հակոբ Թունջյանն է:

Պատանդ վերցրած խմբավորումը հայտարարություն է տարածել այն մասին, որ գերիները հարցաքննվելու են, եւ, ելնելով նանց ցուցմունքներից, «հանցագործություն» գործածները կրելու են համապատասխան պատիժներ: Ռեիսյանի խոսքով`«հանցագործությունների» ու «պատիժների» մասին ոչինչ հայտնի չէ. «Մեզ հայտնի է միայն այդ հայտարարության բովանդակությունը, այլ մանրամասնություններ չկան»: