Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, ինչպես նաեւ ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալներ Ռոջեր Նորյեգուին եւ Օթթո Ռեյչին մեղադրել է իր դեմ ուղղված դավադրության մեջ:
«Նրանք պլաններ են գծում, որպեսզի տապալեն ինձ եւ ֆիզիկապես ոչնչացնեն, սակայն չեն կարող հասնել իրենց նպատակին»,-ասել է Մադուրոն Կարակասի մետրոպոլիտենի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ:
Նրա խոսքով՝ Նորյեգան եւ Ռեյչը Մայամիում, իսկ Ալվարո Ուրիբեն Բոգոտայում աշխատում են իրեն ոչնչացնելու պլանի վրա: «Ուրիբեն մարդասպան է»,-հայտարարել է Մադուրոն՝ ընդգծելով, որ իր ձեռքի տակ կան բավարար ապացույցներ, որ Կոլումբիայի նախկին նախագահը «գործում է Վենեսուելայի աջ ուժերի հետ»,-հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:




























