ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալությանը բռնեցրել են քաղաքացիների հեռախոսազանգերը գաղտնալսելու մեջ: Այս մասին փաստաթուղթը հայտնվել է The Guardian-ի տրամադրության տակ: Ըստ հրատարակչության՝ հատուկ ծառայությունը համագործակցում է Verizon (ԱՄՆ-ում խոշորագույններից մեկը) հեռախոսային օպերատորի հետ, որը դատարանի գաղտնի որոշմամբ պետք է իր բաժանորդների խոսակցությունների վերաբերյալ տվյալներ տրամադրեր:
Հատուկ ծառայությունն իրավունք ունի հարցնելու խոսակցության մասնակից երկու կողմերի համարներն էլ, նրանց գտնվելու վայրը, խոսակցության ժամը եւ տեւողությունը եւ այլն: Այնինչ խոսակցությունները գաղտնալսելու եւ դրանց բովանդակությունը ձայնագրելու իրավունք իշխանությունները չունեն: Դատարանի վճիռը վերաբերում է ինչպես ԱՄՆ-ի ներքին, այնպես էլ ԱՄՆ-ի եւ այլ երկրների միջեւ հաղորդակցություններին:
Դատարանի համապատասխան պատժամիջոցը գործակալությանն էր տրվել ապրիլի 25-ին: ԱԱԳ-ին նման իրավունք տրամադրելու հայցը ներկայացրել էր ՀԴԲ-ն: Ըստ արձանագրության՝ ամերիկյան իշխանություններն անսահմանափակ իրավունք են ստացել մինչեւ հուլիսի 19-ը քաղաքացիների վերաբերյալ տեղեկություններ հավաքելու մասին, գրում է lenta.ru-ն:
Guardian-ը նշում է, որ դատական փաստաթղթից պարզ չէ, թե դա վերաբերվում է արդյոք միայն Verizon-ին, թե գոյություն ունեն նմանատիպ որոշումներ նաեւ այլ օպերատորների համար: Ընդ որում, փաստաթղթում հստակ արգելք է սահմանված դատարանի այդ վճռի հրապարակման վրա:




























