Պակիստանի արեւմտյան Բելուջստան նահանգի մայրաքաղաք Քվեթայի հիվանդանոցում, որտեղ գտնվում էին աղջիկների համալսարանի մոտ կայանած ավտոբուսում կատարված ահաբեկչությունից տուժածները

Բոլան Բժշկական համալիրի տարածքում (Bolan Medical Complex) կրակոցներ են, հայտնում է «ՌԻԱ Նովոստին» ՝ վկայակոչելով Geo News-ին։

Իրավապահները ահաբեկիչների հայտնաբերման եւ ոչնչացման գործողություն են իրականացնում հիվանդանոցի տարածքում։

Հիշեցնենք, ավելի վաղ հաղորդվել էր, որ հունիսի 15-ին աղջիկների համալսարանի կայանատեղիի մոտ կայանած ավտոբուսում ռումբ է պայթել, զոհվել է 11 ուսանողուհի, 22 մարդ տուժել է։