Իտալիայի հյուսիսում տեղակայված Կարդանո-ա-Կամպո քաղաքի քաղաքապետ Լաուրա Պրատին ծանր վիրավորվել է հուլիսի 2-ին հենց իր աշխատավայրում: քաղաքապետարան է մտել անհայտ տղամարդ եւ նրա վրա կրակել:
Վիրավորվել է եւս մեկ աշխատակից, հաղորդում է Իտալիայի ԱԳՆ-ն:
Ինչպես փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, կրակողին հաջողվել է փախչել: Ոստիկանությունը որոնողական աշխատանքներ է իրականացնում: Տուժածներն ուղղաթիռով հասցվել են հիվանդանոցմ որտեղ նրանց անհրաժեշտ օգնություն է ցուցաբերվել: Հետաքննություն է սկսվել, առայժմ օրինապահները որեւէ վարկած չեն բարձրաձայնել:





























