Ուկրաինայի Նիկոլայեւի մարզում լուրջ խռովություններ են, որոնց պատճառը ոստիկանների մասնակցությամբ խմբակային դաժան բռնաբարությունն է: Բնակիչները փորձել են գրոհել ՆԳՆ-ի վրա՝ պահանջելով կալանավորել սպաներից մեկին: Իրավիճակին միջամտել է նախագահ Վիկտոր Յանուկովիչը, որը անձնական հսկողության տակ է առել միջադեպի քննությունը, իսկ իրավապահ մամիններում արդեն կադրային վերադասավորումներ են սկսվել, գրում է NEWSru UA-ը:

Հունիսի 26-ին երեք տղամարդիկ բռնությամբ տաքսի էին նստեցրել 29-ամյա վաճառողուհի Իրինա Կրաշկովային, տարել անտառային գոտի եւ բռնաբարել: Զոհին նաեւ դաժան ծեծի էին ենթարկել, այդ թվում՝ մուրճով, գրում է «ԱիՖ Ուկրաինան»:

Տուժածի մոտ գանգի բաց կոտրվածքներ, գլխի, դեմքի կտրած վերքեր, բազմաթիվ կապտուկներ եւ հեմատոմաներ են հայտնաբերվել: Վերջինս պատմել է, որ իրեն ոստիկանության երկու սպաներ են բռնաբարել՝ լեյտենանտ Դմիտրի Պոլիշչուկը եւ ավագ լեյտենանտ Եվգենի Դրիժակը: Ծեծին մասնակցել է նաեւ տեղի տաքսիստը՝ Ռյաբինենկո ազգանունով:

Պոլիշչուկը եւ Ռյաբինենկոն ձերբակալված են, իսկ Դրիժակը ալիբի ունի. Այդ ժամանակ նա իբրեւ թե հերթապահելիս է եղել շրջանային բաժանմունքում:

Վրդովված ամբոխը պահանջում է կալանավորել նրան: Ոստիկանները արցունքաբեր գազ են կիրառել եւ անգամ կրակել: Հրավիրվել ե նաեւ «Բերկուտի» հատուկջոկատայինները:

Ուկրաինայի գլխավոր դատախազ Վիկտոր Պշոնկան ազատել է Վրադիեւի շրջանի դատախազին: Նիկոլայեւի մարզ են մեկնել Ուկրաինայի գլխավոր դատախազության աշխատակիցները: