Հնդկաստանի Սեկունդերաբադ քաղաքում երկհարկանի հյուրանոցի փլուզման զոհերի թիվը հասել է 12 մարդու, հաղորդում է gazeta.ru-ն` վկայակոչելով Associated Press-ը: Ավելի վաղ հաղորդվել էր 6 զոհերի մասին: Տուժել է 18-50 մարդ:
Հիշեցնենք, որ երկհարկանի շենքը, որում հյուրանոց եւ ռեստորան կար, փլուզվել էր հուլիսի 8-ին` Հնդկաստանի Սեկունդերաբադ քաղաքում:
Հնդկաստանում շենք է փլուզվել. զոհվել է վեց մարդ
City Light հյուրանոցը կառուցվել էր 80 տարի առաջ: Շենքի փլուզման պատճառները դեռ չեն ճշտվել:





























