ԱՄՆ-ի իշխանությունները գաղտնազերծել են Նեւադայի փորձարարական զորավարժարանի (այսպես կոչված՝ 51-րդ գոտու) վերաբերյալ ԿՀՎ-ի փաստաթղթերը՝ այդպիսով խոստովանելով դրա գոյությունը;

Անցյալում այդ գերգաղտնի օբյեկտի մասին հիշատակումները ջանասիրաբար վերացվում էին ընդհանուրին հասանելի փաստաթղթերի միջից, ինչն այնտեղ տարվող գործողությունների վերաբերյալ տարբեր ասեկոսեներ էր ծնում։

Lenta.ru-ն ամերիկյան լրատվամիջոցները վկայակոչելով հայտնում է, որ գաղտնազերծված տվյալները առիթ չեն տալիս կարծելու, թե այնտեղ այլմոլորակայինների հետ կապված փորձեր կամ ոչ երկրային տեխնոլոգիաների հետազոտություններ են կատարվել, ինչի մասին բազմիցս է գրվել եւ խոսվել։

Լաս Վեգասից 20 կմ դեպի հյուսի-արեւմուտք  գտնվող կայանը հիմնադրման պահից  զբաղվել է ավիացիոն հեռանկարային համալիրների հետազոտությամբ, օրինակ՝  U-2 եւ A-12։