Այս գիշեր Մասիսի կենտրոնական հիվանդանոցում ծեծի է ենթարկվել վիրաբուժական բաժանմունքի վարիչը: Նրան ծեծել են հիվանդին ուղեկցողները: Ըստ NEWS.am-ի տեղեկութjունների` 22-ամյա ալկոհոլային թունավորմամբ մի երիտասարդի են բերել հիվանդանոց եւ նրան ուղեկցող եղբայրները հերթապահ բժշկին, որը վիրաբուժականի վարիչն է եղել, շտապեցրել են արագ բուժօգնություն ցուցաբերել: Նրանք չեն համբերել մինչեւ բժիշկն իր պարտականությունները կատարի սահմանված կարգով:
Եղբայրները , որոնք եւս ալկոհոլի ազդեցության տակ են եղել, բորբոքված հարձակվել են բժշկի վրա, կոտրել բաժանմունքի ապակիները, պատահած իրերով հարվածել պատերին, այնուհետեւ քաշքշել ու ծեծի են ենթարկել բժշկին:
Բանը հասել է իրավապահների միջամտությանը, բժշկին ծեծողները բերման են ենթարկվել: Դեպքի կապակցությամբ ոստիկանությունից NEWS.am-ին հայտնել են, որ կատարվում է քննություն:





























