Անտուն ամերիկացին ցնցել է բոսթոնյան ոստիկանության աշխատակիցներին: Նա ոստիկանական բաժանմունք է բերել մի ուսապարկ, որում եղել է 41 հազար դոլար: Նա ուսապարկը գտել է առեւտրի կենտրոնում՝ հուսալով, որ գումարի տերը շուտով կգտնվի: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Պարզվել է, որ ուսապարկը պատկանում է Չինաստանի քաղաքացու, քանի որ դրա մեջ հայտնաբերվել են փաստաթղթեր, որոնք հաստատում են նրա անձը: Անձնագրի եւ ճանապարհային կտրոնների շնորհիվ ոստիկանության աշխատակիցները գտել են չինացուն, որին վերադարձվել են իր իրերը:

Ոստիկանությունն անուն չի հրապարակել: Չի հաղորդվում նաեւ, արդյոք անտունն իր արարքի համար խրախուսում ստացել է, թե ոչ: