Կանադայի մայրաքաղաք Օտտավայում գնացքը խոյահարել է երկհարկանի ուղեւորատար ավտոբուսը: Դեպքի վայր ժամանած հրշեջները հայտնում են բազմաթիվ զոհերի եւ տասնյակ վիրավորների մասին:
Ինչպես հաղորդում է CBC News-ը, միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 18-ին, ժամը 8:48-ի սահմաններում (Երեւանի ժամանակով ժամը 16:48-ին), քաղաքի հարավ-արեւմուտքում, Ֆելլոուֆիլդ կայարանի մոտ: Վթարի ենթարկված ավտոբուսը պատկանում էր Օտտավան եւ Քարլթոն շրջանը սպասարկող OC Transpo ընկերությանը: Ավտոբուսի դիմացի հատվածը լրջորեն վնասվել է: Տարանցիկ գնացքը, որ բախվել է ավտոբուսին, ուղեւորվում էր Տորոնտո:
Վթարի պատճառն ու զոհերի թիվը ներկայումս ճշտվում է, հաղորդում է RBC-ն:





























