Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում առեւտրի կենտրոնի վրա հարձակման հետեւանքով  զոհերի թիվը հասել է 59-ի: Այդ մասին այսօր հաղորդում է Ռեյտեր գործակալությունը:

Շաբաթ օրըՆայրոբիում մի խումբ գրոհայիններ ներխուժել են «Ուեսթեյգ» առեւտրի կենտրոն եւ կրակ են արձակել ներսում գտնվող մարդկանց ուղղությամբ: Բացի այդ հաղորդվում էր 300 վիրավորների մասին: զոհերի թվում երկրի նախագահի հարազետներ են եւ օտարերկրյա քաղաքացիներ:

«Պատանդների թիվն առ այօ հայտնի չէ: Նրանց տարբեր վայրերում են պահում: Առայժմ ոչ մի կերպ կապ չի հաստատվում: Շինություն վերին հարկը լիովին ազատ է»,- հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ինչպես նշում են Նայրոբիի հիվանդանոցի աշխատակիցները,,բժիշկները  իրենէ չեն հաղթահարում հիվանդների հոսքը. հիվանդանոցներում փոխներարկման արյան խիստ պակաս է զգացվում:

Հարձակման պատասխանատվությունը իր վրա է վերցրել իսլամիստական «Աշ-Շաբաբ» խմբավորումը, որը հայտարարել է, որ հարձակումը վրեժխնդրություն է քենիական զորքերի մասնակցության համար Սոմալիի տարածքում իրականացվող ռազմական գործողություններին: