Նադեժդա Տոլոկոննիկովան՝ Pussy Riot-ից, տեղափոխվել է տուգանային մեկուսարան: Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» հաղորդել է Գենադի Մորոզովը: Վերջինիս խոսքով՝ նրան այնտեղ տեղավորել են ոչ թե պատժելու համար, այլ անվտանգությունն ապահովելու:

Ինչպես «Lenta.Ru»-ին հաղորդել է Տոլոկոննիկովայի փաստաբան Իրինա Խրունովան, ակտիվիստուհին մինչեւ սեպտեմբերի 23 եղել է հարցաքննությունների սենյակում: Նախատեսվում է, որ նրա հետ սեպտեմբերի 25-ին  նրան կհանդիպի ՌԴ նախագահին կից մարդու իրավունքների հարցերով խորհրդի անդամ Մարիա Կաննաբախը:

Հիշեցնենք, որ Նադեժդա Տոլոկոննիկովան, սեպտեմբերի 23-ին հացադուլ է հայտարարել: Իր բաց նամակում նա պատմել է, որ գաղութի պետի տեղակալ Յուրի Կուպրիյանովը սպառնացել է սպանել իրեն: