Ռուսաստանի եւ Հոլանդիայի միջեւ դիվանագիտական սկանդալը գնալով սրվում է. հոկտեմբերի 17-ի երեկոյան Հաագայում թալանել են Նիդեռլանդներում ռուսական դեսպանատանը տրամադրված շենքը: Այն գտնվում է դեսպանատան անմիջական հարեւանությամբ, սակայն դիվանագիտական կարգավիճակ չունի, այսինքն` մշտական պահպանության ենթակա չէ: Շենքի բնակարանները հիմնականում օգտագործվում են դիվանագիտական առաքելության ռուս աշխատակիցների բնակության համար, հայտնում է «lenta.ru»-ն` վկայակոչելով NL Times-ը:
Հիշեցնենք, որ սկանդալը սկսվել էր Հաագայում ռուս դիվանագետին բռնելուց եւ ծեծելուց հետո. Ռուսաստանի դեսպանատան խորհրդական Դմիտրի Բորոդինը կալանավորվել էր ոստիկանության կողմից, երբ իր հարեւանները հայտնել էին երեխաների հետ նրա դաժան վերաբերմունքի մասին: Ոստիկանները ծեծել էին Բորոդինին եւ բերման ենթարկել` չնայած նրա դիվանագիտական կարգավիճակին: Ավելի ուշ Նիդեռլանդների իշխանությունները պաշտոնապես ներողություն էին խնդրել դիվանագիտական անձեռնմխելիություն ունեցող աշխատակցին կալանավորելու համար, սակայն չէին պատժել ոստիկաններին:
Հոկտեմբերի 16-ի գիշերը Մոսկվայի իր բնակարանում ծեծի էր ենթարկվել Ռուսաստանում Նիդեռլանդների դեսպանի տեղակալ Օննո Էլդերենբոշը: Էլեկտրիկնե ներկայացած երկու անհատ մարդ կապել էին նրան եւ հեռացել բնակարանից` արժեքավոր իրե չվերցնելով եւ հայելու վրա «ԼԳՏՊ» գրելով:





























