Երեւանում հոկտեմբերի 21-ին բացվել է երկօրյա կոնֆերանս՝ «Եվրոպայում պայքարը խտրականության, այլատյացության եւ անհանդուրժողականության դեմ» թեմայով (ֆոտոռեպորտաժ):
Կոնֆերանսին մասնակցելու համար հայկական մարաքաղաք են ժամանել ԵԽնգլխավոր քարտուղար Տորբյորն Յագլանդը, ԵԽ, ԵԱՀԿ, ԱՊԼ մարմինների ներկայացուցիչներ:
Զուգահեռաբար «Մարիոթ» հյուրանոցի մոտ, որտեղ ընթանում է կոնֆերանսը, քաղաքացիների նախաձեռնությամբ բողոքի ակցիա է տեղի ունենում: Ինչպես լրագրողներին է հայտարարել Հայաստանի Հելսինքյան ասոցիացիայի ղեկավար Միկա Դանիելյանը, ակցիայի նպատակն է ցույց տալ Եվրոպայի ղեկավարներին Հայաստանում նման կոնֆերանսների անցկացման անթույլատրելիությունը ՝ իրավապաշտպանների եւ քաղաքացիների վրաճնշման առկայության պայմաններում: Դանիելյանի գնահատմամբ՝ «դա ցինիզմ է»:
Դիմելով կոնֆերանսի մասնակիցներին՝ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հիշեցրել է, որ Հայաստանի համար ԵԽ ՆԿ-ում նախագահելու ժամանակաշրջանում առաջնային են այնպիսի բացասական երեւույթների դեմ պայքարը, ինչպիսին են այլատյացությունն ու խտրականությունը: Եվրոպական կառույցներից մեծ մասի ներկայացուցիչների մասնակցությունը կոնֆերանսին եւս մեկ անգամ ապացուցում է խնդրի արդիականությունը, ընդգծել է նախարարը: Նրա խոսքով՝ գլոբալիզացիայի պայմաններում հարցն էլ ավելի է կարեւորվում, իսկ ատելություն եւ խտրականություն սերմանելու ձգտումները լուրջ մատահրավերներ են: «Հանդուրժողականություն չի նշանակում համակերպվել նրա հետ, ինչի հետ չի կարելի համակերպվել»,-հայտարարել է Նալբանդյանը:
Նախարարի ելույթի ժամանակ դահլիճ են ներխուժել ցուցարարները՝ պաստառներով: ԱԳ նախարարի եւ դրան հաջորդած ԵԽ գլխավոր քարտուղար Տորբյորն Յագլանդի ելույթներից հետո ակցիայի մասնակիցները դահլիճում են թողել պաստառները եւ հեռացել:
Ընդգծենք, որ կոնֆերանսն անցկացվում է լրատվամիջոցների համար փակ ռեժիմով:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























