ԱՄՆ-ի Քալիֆորնիա նահանգի Սանտա Ռոսա քաղաքում ոստիկանը սպանել է մոտը խաղալիք Կալաշնիկով ինքնաձիգ ունեցող 13-ամյա դեռահասին:
CBS-ը հայտնում է, որ երկու ոստիկան փողոցում տեսել են տղային` զենքը ձեռքին: Ոստիկանները մի քանի անգամ պահանջել են գցել զենքը, սակայն տղան չի կատարել պահանջը: Դրանից հետո ոստիկաններից մեկը կրակել է: Տղան ընկել է, ոստիկանները ձեռնաշղթաներ են հագցրել եւ սկսել առաջին օգնություն ցույց տալ, սակայն տուժածը վախճանվել է դեպքի վայրում:
Պարզվել է, որ ոստիկանները իրական զենքի հետ էին շփոթել Կալաշնիկով ինքնաձիգի խաղալիք կրկնօրինակը: Դեռահասի մոտ եղել էր նաեւ խաղալիք ատրճանակ, հաղորդում է «lenta.ru»-ն:
Սանտա Ռոսայի ոստիկանությունը քննություն է սկսել, երկու ոստիկանն էլ հեռացվել են աշխատանքից:





























