Ավստրալիայի հատուկ ծառայությունները փորձել են գաղտնալսել Ինդոնեզիայի նախագահ Սուսիլո Բամբանգ Յուդհոյոնոյի եւ նրա կնոջ հեռախոսազրույցները:

Գաղտնասլման վերաբերյալ տեղեկությունն առկա է 2009թ. փաստաթղթերում, որոնք տրամադրել էր ԿՀՎ-ի նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենը, հայտնում է «gazeta.ru»-ն` վկայակոչելով The Guardian-ը:

Փորձեր էին ձեռնարկվել գաղտնալսել նաեւ փոխնախագահի եւ գլխավոր նախարարների հեռախոսները: Ինդոնեզիայի արտգործնախարար Մարտի Նատալեգավան վրդովմունք է հայտնել  ստացված տեղեկության առթիվ եւ  սպառնացել է վերանայել Ավստրալիայի համար վճռորոշ նշանակություն ունեցող համագործակցության հարցերը: