Նիգերիայի հյուսիսային Բաուչի քաղաքում իսլամական դատարանը բնակիչներից մեկին նույնասեռականության համար հրապարակային ծեծի է դատապարտել:
Հարկ է նշել, որ գեյի բախտը բերել է, քանի որ այդ երկրի որոշ նահանգներում ընդունված շարիաթի օրենքներով նման մարդկանց համար նաեւ մահապատիժ է նախատեսվում՝ քարկոծման միջոցով:
Տվյալ պարագայում դատավորը ներողամտություն է ցուցաբերել եւ ընդամենը մտրակի 20 հարվածի դատապարտել, քանի որ 20-ամյա մահմեդական Մուբարաք Իբրահիմը հանցանքը գործել է 7 տարի առաջ, այնուհետեւ դադարեցրել, տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Նիգերիայում նույնասեռ սեքսը հանցանք է համարվում ինչպես կրոնական, այնպես էլ քաղաքացիական օրենքներով: Վերջերս արգելքները խստացվել են:





























