News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ուկրաինական Ռովոն քաղաքում կայացել է Գեորգի Հարությունյանի, Վալերի Օնապասյուկի եւ Ալեքսանդր Խրապչենկոյի հուղարկավորության արարողությունը: Նրանք զոհվել էին Կիեւում, փետրվարի 20-ին տեղի ունեցած բախումների ժամանակ:

Արարողությանը մասնակցել են Ռովնոյի հազարավոր բնակիչներ, նաեւ հայ համայնքի ներկայացուցիչներ Ուկրաինայի տարբեր մարզերից: Հոգեհանգստյան կարգը կատարել են ուկրաինական եկեղեցու հոգեւորականներ, Լվովի Հայկական եկեղեցու քահանա Տեր Թադեւոս Գեւորգյանը:

Նշենք, որ Գեորգի Հարությունյանը «Սվոբոդա» կուսակցության ակտիվ անդամներից էր:

Փետրվարի 23-ին Ուկրաինայի հայկական եկեղեցիներում հոգեհանգստյան կարգ է մատուցվել ի հիշատակ բախումների բոլոր զոհերի:

Կիեւում սպանված Գեորգի Հարությունյանի երեքամյա դուստրը երկկողմանի ծնողազուրկ է դարձել

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ