News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախկին ոստիկանապետ, այժմ նախագահի խորհրդական Ալիկ Սարգսյանը հերքում  է փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի սպանությունը պատվիրելու մասին լուրերը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ալիկ Սարգսյանը:

«Ես քանի՞ տարի եմ պարտավոր ամեն տեսակի ապուշության եւ զրպարտանքի պատասխանեմ, սա սովորական ծերունական զառանցանք է, չգիտեմ ի՞նչ է սա նշանակում: Ինչ-որ մեկին ձեռ է տալիս անընդհատ իմ անունը շոշափելը, բայց դրանք այն ծերունիները չեն, որոնք խոսում են, այն տարիքով մարդիկ չեն, ինչ էլ անեն, միեւնույն է, ինձ բոլորը ճանաչում են, նրանք գիտեն, որ ես այդ մարդը չեմ»,-ասաց նախկին ոստիկանապետը:

Նա տարակուսանք հայտնեց, թե ինչու է Գեւորգ Մհերյանի հայրը այդքան սպառնում, թե ունի սենսացիոն տեսաձայնագրություն, սակայն այդպես էլ այն չի հրապարակում, «եթե ունի նման բան, ինչի՞ չի բացահայտում, ինչի՞ է պահել եւ ո՞ւմ համար, չի՞ ուզում, որ տղու գործը բացահայտվի, ինչի՞ չի ներկայացնում քննությանը»:

Ալիկ Սարգսյանը վստահ է, որ վերջին շրջանում իր մասին տարածվող տեղեկությունների (Մհերյանի սպանությունը «օրենքով գողին» պատվիրելը, «բանդայի» գործով  մեղադրյալ Արտուշ Հակոբյանին թունավորելը եւ այլն) հետեւում կանգնած է պատվիրատու, որին հանգիստ չի տալիս իր անձը: «Ո՞նց կարելի է անմեղ մարդու մասին նման բաներ գրել, ես մարդ թունավորո՞ղ եմ, ես մարդու սպանություն կազմակերպո՞ղ եմ, էն էլ ինչ-որ հանցագործ աշխարհի ներկայացուցիչներ եւ այլն: Ամոթ չի՞ բա, թող գետինը մտնեն՝ պատվիրատուն էլ, պատվերն անողն է, այդ խեղաթյուրված մտքերի հեղինակներն էլ, բոլորը այլասերված ժողովուրդ են,

Ես ընդհանրապես կապ չունեմ այս ամեն ինչի հետ: Ես արդեն հոգնել եմ եւ թքած ունեմ սուտ զրպարտության վրա, բոլորը սուտ, օդի մեջի խոսակցություններ են, ես կապ չունեմ այդ ամենի հետ, սրանք զառանցանքներ են, ուրիշ ոչ մի բան: Չգիտեմ պատվիրատուն ե՞րբ է հոգնելու, արդեն մտածում եմ՝ էս մարդը ինչքան վառված է, ինչքան է ինձնով ապրում, որ չի հոգնում»,-ասաց նախկին ոստիկանապետը:

Ինչ վերաբերում է բարձրաստիճան պաշտոնյայի հետ քավոր-սանիկական հարաբերություններ ունենալուն, Ալիկ Սարգսյանն ասաց, որ ինքը 53 տարեկան է եւ ինչպես կարող է քավոր-սանիկական հարաբերություններ չունենալ. «Հազար տեղ քավոր եմ եղել, ո՞նց կարող է սանիկներ չունենամ, ոստիկանությունում էլ կան մարդիկ, որոնց երեխաներին ես քավոր եմ եղել, այդ մարդիկ նորմալ մարդիկ են, ո՞վ բարոյական իրավունք ունի այդ մարդկանց բան ասել, ի՞նչ կապ ունեն նրանք գողերի հետ»,- ասաց նախագահի խորհրդականը:

Նշենք, որ  սպանված փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի հայրը՝ Պետրոս Մհերյանը «Ժամանակին» մի ուշագրավ բացահայտում է արել  որդու սպանության գործով: Նա փաստեր ունի, որ դեպքից անմիջապես հետո Ալիկ Սարգսյանը նույն բարձրաստիճան պաշտոնյային, որի հետ քավոր-սանիկական հարաբերությունների մեջ է, դեռեւս չպարզված հանձնարարությամբ ուղարկել է մի «օրենքով գողի» մոտ, որը ներկայումս ողջ չէ: Արդյոք փողերը տալու համար չէ՞ր։ «Հարց է ծագում՝ ինքը, լինելով նախարար, ի՞նչ գործ ուներ օրենքով գողի հետ: Արդյոք փողերը տալու համար չէ՞ր: Գործն արված էր, եւ փողը պետք է տրվեր: Ես տեղեկություն ունեմ, որ այդ գողը մեկ օրով է Հայաստանում եղել: Եկել է ու դեպքի հաջորդ օրը հեռացել Հայաստանից: Դուք լինեք՝ ի՞նչ հետեւություն կանեք սրանից, կա՞ ուրիշ մեկնաբանություն, ո՞նց հասկանանք սա»,- հարցնում է Մհերյանը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ