News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի Դեսպան, Ն.Գ. պարոն Անրի Ռենոն, հոկտեմբերի 2-ին, Աշոցքի հիվանդանոցում Մարի Նոել Լոկատելիին (Marie-Noëlle Locatelli)՝ Քույր Նոելին հանձնեց Ֆրանսիայի Հանրապետության բարձրագույն պարգևը՝ Պատվո լեգեոնի շքանշանը: Ֆրանսիայի Հանրապետությունը պարգևատրել է Քույր Նոելին նրա մարդասիրական առաքելության, ինչպես նաև աղքատներին ծառայելու իր անսահման նվիրվածության համար, ինչին նա նվիրել է իր ողջ կյանքը:

Նրա կապը Հայաստանի հետ հաստատվել է դեռևս 1977թվականին Լիբանանում իրականացրած իր առաքելության ընթացքում, որտեղ նա օգնում էր Բեյրութի Բուրջ Համուդ արվարձանի աղքատ տներում բնակվող անապահով հայերին: Սակայն 1988թ. երկրաշարժն էր, որ նրան բերեց Հայաստան, որտեղ 23 տարուց ի վեր նա ծառայում է Աշոցքի հիվանդանոցի հիվանդերին:

Քույր Նոելը, Հայր Մարիոյի հետ միասին համագործակցում է Իտալիայի և Ֆրանսիայի 500 ընտանիքների հետ, որոնք հովանավորում են ինչպես Աշոցքի շրջանի, այնպես էլ Գյումրիի և Երևանի անապահով ընտանիքներին: Դրսից եկող այս օժանդակությունը թույլ է տալիս հոգալ ամենաանապահով ընտանիքների հոգսերը և հաճախ արձագանքել ամենադժվար իրավիճակներին:

Այս շքանշանով, Ֆրանսիայի Հանրապետությունն արժանին է մատուցում Քույր Նոելին՝ ուրիշներին ծառայելու իր օրինակելի հանձնառության համար:

Տպել
Ամենաշատ